Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

Բայդենը հասանելիություն է ստացել Պուտինի հետ՝ Թրամփի զրույցների բովանդակությանը. #Politico

11:15, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Բայդենը հասանելիություն է ստացել Պուտինի հետ՝ Թրամփի զրույցների բովանդակությանը. #Politico

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշ խոսակցությունների բովանդակությունը գաղտնի է մնում, սակայն ԱՄՆ նախագահ դարձած Ջո Բայդենն այժմ կարող է դրանց հասանելիություն ունենալ, գրում Է Politico թերթը:
     Ըստ թերթի տեղեկատվության՝ գաղտնի են մնում 2 երկրների առաջնորդների տասնյակ խոսակցություններ և դրանք կօգնեն պարզել, թե ինչ է քննարկվել և արդյոք Թրամփն ինչ-որ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել կամ ինչ-որ գործարք կնքել։
     «Նրանց թույլտվություն պետք չէ՝ այդ խոսակցությունները տեսնելու համար. Բայդենին են պատկանում զանգերի վերաբերյալ բոլոր նյութերը»,-թերթը մեջբերել է Թրամփի նախկին վարչակազմի պաշտոնյայի խոսքը։
     Թերթի տվյալներով՝ Բայդենի վարչակազմը չի հայտնել՝ տեսել է արդյոք այդ հեռախոսազրույցների բովանդակությունը, թե ոչ։ Սակայն նշվում է, որ Ազգային Անվտանգության խորհուրդը բողոքներ չի ունեցել նախորդ վարչակազմի հեռախոսային խոսակցությունների բովանդակության ձայնագրությունների հասանելիության վերաբերյալ:
     Ինչպես նշում է թերթը՝ Թրամփը «մանրակրկիտ կերպով պաշտպանել է» օտարերկրյա առաջնորդների հետ իր առանձին զրույցները, երբեմն անգամ սահմանափակելով նաև իր աշխատակիցների հասանելիությունը՝ արտահոսքից խուսափելու համար։ Ու թեև խոսակցությունները չեն ձայնագրվել, օգնականները, որպես կանոն, լսել են և գրի առել դրանք։
     Արդյունքում ստացված առանձին սղագրություններն, այդ թվում՝ Պուտինի հետ զրույցները, տեղափոխվել են ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչություն, հայտնել Է Թրամփի վարչակազմի աշխատակիցը:
     Ընդ որում՝ Թրամփի նախկին խորհրդականները թերթին հայտնել են, որ Թրամփը Պուտինին հազվադեպ է ասել այն, ինչ դեռ հրապարակավ չի ասել։

| | |
5037 | 0
Facebook
COMMENT.am