Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը փլվելու է անվերադարձ». Լևոն Բարսեղյան

02:05, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
«Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը փլվելու է անվերադարձ». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբի և հարակից շենքն ու բակը, որը Գյումրու ավագանին 2009 թվին հատկացրել էր ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությանը, որը 12 տարի մատը մատին չի տվել սա փրկելու կամ գոնե պահպանելու համար: Այդ ընթացքում վերիք վար քանդվել ու ավիրվել է, մնացել են պատերն ու պատշգամբի մեծ մասը: Հիմա կառավարությունը մտադիր է այս ամենը հատկացնել Պոլիտեխնիկական համալսարանին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Սինոպսիս ընկերության միջոցով նորոգելու և փրկելու համար: Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է անվերադարձ, կորցնելու ենք գյումրեցիների ու հյուրերի սիրելի այս կտորը: Ցանկալի է, որ նորոգելու դեպքում էլ մարդիկ այս պատշգամբ ելնել նկարվելու հնարավորություն ունենան: Եթե իսկապես բան չի արվելու, ինչքան շուտ կառավարությունը ետ վերադարձնի այս շենքերը, այնքան լավ, փող կհավաքենք, կնորոգենք: Տեսնենք լավատեսական սցենարով ինչ կլինի:
     Հարևանությամբ՝ Գյումրու նորակառույց Թումո կենտրոնն է՝ Գյումրու հին թատրոնի բազայի վրա, այնտեղ, որտեղ 1912 թվին առաջին անգամ քաղքցիք օպերա են դիտել՝ «Անուշը»: Վիեննայում և Փարիզում մի քիչ ավելի վաղ են դիտել օպերա»:

6676 | 0
Facebook