Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շարունակում ենք դպրոցներում տեսնել հովանավորչություններ․ դա ևս կոռուպցիա է»․ Անի Սամսոնյան

17:05, երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
«Շարունակում ենք դպրոցներում տեսնել հովանավորչություններ․ դա ևս կոռուպցիա է»․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնայնն իր ելույթի ընթացքում անդրադարձավ Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող իրավիճակին։

«ԿԳՄՍ նախարարը պետք է հանդիպի այն մարդկանց հետ, ովքեր բողոքի ալիք են բարձրացրել, լսի նրանց բողոքը, պարզ, օբյեկտիվ, համոզիչ հիմնավորի, թե ինչով է պայմանավորված, որ որոշումը կայացվել է հօգուտ ոչ թե գործող տնօրենի, այլ՝ հայոց լեզվի ուսուցչի: Ես միշտ խոսել եմ այն մասին, որ հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդներում նախարարությունն ու նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որն այդքան խոսում էր այդ մասին, որևէ բան չարեցին թե՛ կառավարման խորհուրդների հարցում, թե՛ տնօրենի ընտրության։ Մենք այսօր ամբողջ հանրապետությունում շարունակում ենք տեսնել հովանավորչություններ։ Ուզում եմ հիշեցնել, որ հովանավորչությունը ևս կոռուպցիայի տարատեսակ է, և պաշտոնյաները պիտի զերծ մնան նման վարքագծից»,- հայտարարեց Սամսոնյանը։

«Շարունակում ենք դպրոցներում տեսնել հովանավորչություններ․ դա ևս կոռուպցիա է»․ Անի Սամսոնյան
3363 | 0
Facebook