Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում եմ՝ թարսի պես չեն էլ վաճառվում». Հայկ Մարության

17:00, երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ.
«Ասում եմ՝ թարսի պես չեն էլ վաճառվում». Հայկ Մարության

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը նիստի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի փողոցներում վաճառքի համար կայանած մեքենաների խնդրին. «Հենց մեկը Բաղրամյան պողոտայում: Մի՞թե չի կարելի զգուշացնել անհատ ձեռներեցին կամ տնտեսվարողին, որ քաղաքը մեքենայի վաճառքի տեղ չի ու տանեն էնտեղ, որտեղ կարելի է վաճառել կամ վարձով տալ: Ամբողջ պողոտայի կենտրոնական մասում օրերով, շաբաթներով, տարիներով այդպիսի մեքենաներ են կայանած»:

«Ասում եմ՝ թարսի պես չեն էլ վաճառվում, վաճառվեն, պրծնեն, գնան»,- կատակեց քաղաքապետը: «Օրենսդրության հետ կապված խնդիր է, օրենսդրական փաթեթն ամբողջությամբ արդեն պատրաստ է»,- նշեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը:

Երևանի ավագանու նիստը
8633 | 0
Facebook