Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում անմեղ տղամարդուն 18 տարի ազատազրկելու դիմաց 3,5 մլն դոլար կվճարեն

22:40, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Լեհաստանում անմեղ տղամարդուն 18 տարի ազատազրկելու դիմաց 3,5 մլն դոլար կվճարեն

Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3,5 միլիոն դոլար կստանա՝ առանց մեղավորության 18 տարի բանտում անցկացնելու համար:
     18 տարի առաջ Լեհաստանի քաղաքներից մեկում 15-ամյա մի աղջիկ էր մահացել, ում բռնաբարել էին և սառնամանիքին թողել դրսում։ Այդ հանցագործության համար մեղավոր էր ճանաչվել 23-ամյա Կոմենդան, ում դատապարտել էին 25 տարվա ազատազրկման։ Վերջերս գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. փորձաքննության արդյունքներն ապացուցել են դատապարտյալի անմեղությունը։ Արդյունքում Տոմաշն անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել:
     Ազատ արձակվելուց հետո Կոմենդան որոշել է դատարանով փոխհատուցում պահանջել պետությունից: Նրա պահանջը բավարարվել է։
     Իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել աղջկա մահվան իրական մեղավորներին։ Նրանք 2-ն էլ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։

8278 | 0
Facebook