Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«12000 երեխա հերթագրվել է մանկապարտեզներում և սպասում է ընդունելությանը». ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

13:00, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
«12000 երեխա հերթագրվել է մանկապարտեզներում և սպասում է ընդունելությանը». ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց, մանկահասակ երեխաների ծնողներն ակցիա են իրականացրել՝ մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ իրենց բողոքը հայտնելով:

«12000 երեխա հերթագրվել է և սպասում է ընդունելությանը: Մի տարի ծնողները համբերել են, հիմա կարանտինն էլի երկարացվում է, բայց պարտեզների ընդունելության համար ոչ մի բան չի ասվել»,- ասաց ծնողներից մեկը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը պայմանավարված է երկրում հաստատված կարանտինով և նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այս առումով բացառապես հետևում է Կառավարության՝ մասնավորապես առողջապահության և ԿԳՄՍ նախարարության ցուցումներին:

3848 | 0
Facebook