Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Փաշինյանը ռիսկի չդիմեց

11:25, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Փաշինյանը ռիսկի չդիմեց

Ինչպես հայտարարվեց, «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր ունեցել վարչապետի հետ, որի արդյունքում արձանագրվել էր, որ «արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, որ իշխանությունը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների՝ ծրագրելով անցկացնել այն մայիս-հունիսին։ Զուգահեռ, Փաշինյանը փորձում էր համաձայնության գալ խորհրդարանական ուժերի հետ, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում էր։ Ավելին, փակուղային էր դարձել նաև առանց վարչապետի հրաժարականի ԱԺ ինքնալուծարման ճանապարհով արտահերթին գնալը։ Ասում են՝ իշխանության որոշման պատճառը ոչ միայն այս ռիսկերն էին, այլև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցները, երբ նա հայտարարել էր, որ «մասնակցելու է ընտրություններին և կրելու է»։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
16385 | 0
Facebook