Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենահարմարավետ և մատչելի էլեկտրամեքենաները. մաս 1-ին

00:40, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
Ամենահարմարավետ և մատչելի էլեկտրամեքենաները. մաս 1-ին

Էլեկտրամեքենաները դեռևս լայն կիրառություն չեն վայելում, սակայն մոտ ապագայում ամեն ինչ կարող է փոխվել: trends.rbc.ru-ն ներկայացրել է այսօր արդեն շուկայում առաջարկվող ամենահետաքրքիր էլեկտրամեքենաները:

Chevrolet Bolt

Chevrolet Bolt
Chevrolet Bolt

     Սա աշխարհում առաջին մեքենան է, որն իր բնութագրերով ու արժեքով համապատասխանում է լայն կիրառության համար: Այն հանրությանն է ներկայացվել 2016 թվականին:
Chevrolet Bolt
Chevrolet Bolt

     Ամենապարզ համալրման արժեքը 37,5 հազար դոլար է:
Chevrolet Bolt
Chevrolet Bolt
Chevrolet Bolt-ի թարմացված տարբերակը տերերին հնարավորություն կտա առանց լիցքավորման վարել 417 կմ:

Tesla Model 3

Tesla Model 3
Tesla Model 3

Թեև General Motors-ն առաջ անցավ Tesla-ից՝ ներկայացնելով Chevrolet Bolt-ը մի քանի ամիս շուտ, այնուամենայնիվ, հենց Tesla-ի Model 3-ի հայտնվելը դարձավ ավտոարդյունաբերության առավել նշանակալից իրադարձությունը:

Tesla Model 3
Tesla Model 3
Հիմնական համալրման արժեքը 35 հազար դոլար է՝ Tesla-ի մյուս մոդելներից կրկնակի էժան:
Tesla Model 3
Tesla Model 3
Ամբողջական լիցքավորման դեպքում վազքը կկազմի 345 կմ: Նախքան Model 3-ի շնորհանդեսն ընկերությունն արդեն ստացել էր 100 հազարից ավելի նախապատվեր:

Այժմ այն ԱՄՆ-ի ամենավաճառվող մեքենան է:

Tesla Model S

Tesla Model S
Tesla Model S

Ամերիկյան Wired պարբերականն այս մեքենան ճանաչել է մոլորակի «ամենազիլ մեքենան»:

Tesla Model S
Tesla Model S
Այն ներկայացվել է 2012 թվականին՝ արագորեն իր ետևում թողնելով գերմանական այնպիսի հայտնի լյուքս սեդանների, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, BMW-ն և Audi-ն:

Tesla Model X

Tesla Model X
Tesla Model X

Model X-ի կոմերցիոն մատակարարումներն սկսվել են 2015 թվականին, թեև նախատիպը ցուցադրվել էր դեռևս 2012-ին: Կարևոր առանձնահատկությունը ճայի թևերի նմանությամբ բացվող դռներն են: Արտադրողը դրանք նախընտրում է համեմատել բազեի թևերի հետ՝ անվանելով Falcon Wing doors:

BMW i3

BMW i3
BMW i3

2013 թվականին ներկայացված այս մոդելով նախապես հնարավոր էր մեկ լիցքավորմամբ վարել 235-255 կմ: 2018 թվականի նորացված տարբերակով այդ ցուցանիշը հասավ 285-310-ի:

Առայժմ սա ընկերության միակ էլեկտրամեքենան է, սակայն 2025-ին ընկերությունը նախատեսում է թողարկել 12 ամբողջովին էլեկտրական մոդել:

Շարունակելի

18282 | 0
Facebook