Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամուլսարի հարցում այլևս պետք չի մեղադրել նախկին կառավարությանը». բնապահպան

01:20, երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ.
«Ամուլսարի հարցում այլևս պետք չի մեղադրել նախկին կառավարությանը». բնապահպան

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հարցում այլևս պետք չի մեղադրել նախկին կառավարությանը։
     Այո՛, բոլորս էլ գիտենք, թե նախկին կառավարությունը ինչ հետաքրքրություններ ուներ և ինչ ջանքեր էր գործադրում Ամուլսարի շահագործման համար։
     Սակայն այսօր հասել ենք մի վիճակի, երբ ժողովուրդը իր համառ պայքարի շնորհիվ կարողացել է Ամուլսարի հարցը բերել լուծման փուլին։
     Այսինքն, այլևս մի քանի տարի է՝ դադարել են շինարարական աշխատանքները և այդ աշխատակիցների ճնշող մեծամասնությունը այժմ ունեն այլ աշխատանք։
     Շահարկվող թեման այլևս արդիական չէ, թե իբր մեր երկրին կկանգնեցնեն արբիտրաժային դատարանի առաջ։
     Կարծում եմ՝ ցանկացածն էլ համոզվել է, որ դա ուղղակի անիրական սպառնալիք էր և արբիտրաժի էջը փակված է։
     Ունենք Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների գերակշիռ մասի հստակ դեմ լինելու կողմնորոշում և ընդհանրապես Հայաստանում Ամուլսարի շահագործման ծրագրին դեմ է մեծամասնությունը։
     Ունենք կառավարության կողմից պետական բյուջեից գումարի տրամադրմամբ պատվիրված արտասահմանյան ընկերության հստակ եզրակացություն, որն ապացուցում է բնապահպանական լուրջ խնդիրների մեծ հավանականությունը։
     Այսքանը գրեցի, որ հիմնավոր հայտնեմ տեսակետս։
     Այլևս նախկիններին պետք չի տեսնել Ամուլսարի հարցի պատասխանատու և կենտրոնանալ դրա վրա։
     Ամուլսարի հարցի միակ պատասխանատուն օրվա կառավարությունն է։
     Այ իսկ Ամուլսարի ճակատագրի որոշողը ժողովուրդն է և ինչպես տեսնում ենք ժողովուրդն իր որոշումը այլևս կայացրել է»։

7482 | 0
Facebook