Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետը

15:35, կիրակի, 07 փետրվարի, 2021 թ.
Այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետը

«Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջավախքցիների պայքարը տվեց ցանկալի արդյունք՝ այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը, որը գործելու է ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
     Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելու և Հայաստան մտնելու համար պետք է ունենան.
     Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի թույլտվություն,
     PCR թեստի բացասական պատասխան (թեստը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում)»:

7707 | 0
Facebook