Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին դասադուլ և գործադուլ է

11:00, շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ.
Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին դասադուլ և գործադուլ է

Այսօր` փետրվարի 6-ին, Աբովյանի թիվ 1 դպրոցում կրկին դասադուլ և գործադուլ է: Աշակերտները և ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի:

Ուսուցիչ Հայկ Փայտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել է դատարկ դասարանները և նշել, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տնօրենը հեռանա:

«Ինչպես ասել ենք, մեր արդար պայքարում հաստատակամ ենք և չենք պատրաստվում աշխատել դրածոյի հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի։ Ծնողներն ու աշակերտները պահանջում են նախկին տնօրենին վերականգնել պաշտոնին։

3979 | 0
Facebook