Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնի ապրանքանիշերի մանկական սննդի մեջ մկնդեղ, կապար և սնդիկ են հայտնաբերել

19:30, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Հայտնի ապրանքանիշերի մանկական սննդի մեջ մկնդեղ, կապար և սնդիկ են հայտնաբերել

ԱՄՆ-ում հայտնի ապրանքանիշերի մանկական սննդի մեջ հայտնաբերել են ծանր թունավոր մետաղների, այդ թվում՝ մկնդեղի, կապարի, կադմիումի և սնդիկի բարձր մակարդակի պարունակություն: Այս մասին ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տնտեսական և սպառողական քաղաքականության ենթահանձնաժողովի կայքում։
     Ենթահանձնաժողովի փորձագետներն ուսումնասիրել են Gerber, Nurture Inc, Hain Celestial Group Inc, Beech-Nutrition ընկերությունների ներքին փաստաթղթերը: Ստուգումն իրականացվել է այն հաղորդումներից հետո, որոնք գերատեսչությունը ստացել է 1 տարի առաջ։
     Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մանկական սնունդը պարունակում է մկնդեղի, կապարի, սնդիկի և կադմիումի վտանգավոր մակարդակ, ինչը վտանգ է ներկայացնում երեխաների համար։
     Փորձագետները նշում են, որ արտադրողները գիտակցաբար այդ արտադրանքը վաճառում են անտեղյակ ծնողներին՝ առանց որևէ նախազգուշացման։
     ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են հասնել ընկերությունների արտադրական քաղաքականության վերանայմանը և պետական մակարդակով համապատասխան ստանդարտների ընդունմանը:

36957 | 0
Facebook