Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեխաներին այդ խաղին մասնակից դարձնող ուսուցիչներն այլևս դասարան չպետք է մտնեն». Լյովա Եղիազարյան

16:45, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
«Երեխաներին այդ խաղին մասնակից դարձնող ուսուցիչներն այլևս դասարան չպետք է մտնեն». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայում եմ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկում երեխաների «ցույցի» մասին պատմող ռեպորտաժը։ Սիրտս մղկտում է։ Երեխայի հենց առաջին բառերից երևում է, որ ուղղորդված է, թե իբր իրենց ցույցը կազմակերպել են իրենք։ Երեխան ակնհայտ ստում է և սարսափելին այն է, որ այդ սուտն ուսուցիչներն են հանձնարարել ասելու։ Ես չգիտեմ, թե ով է ճիշտ՝ նոր տնօրենը, թե չընտրվածը, բայց երեխաներին այդ խաղին մասնակից դարձնող ուսուցիչներն այլևս դասարան մտնելու ու երեխաների աչքերին նայելու իրավունք չպետք է ունենան»։

6662 | 1
Facebook