Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիան 1 տարում չինացի 3 լրտեսի է արտաքսել երկրից

14:30, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Բրիտանիան 1 տարում չինացի 3 լրտեսի է արտաքսել երկրից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին 12 ամիսների ընթացքում երկրից արտաքսել են չինացի 3 լրտեսի, որոնք ներկայացել են որպես լրագրող, գրում է Telegraph պարբերականը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Չինաստանի 3 քաղաքացիները, որոնք որպես չինական 3 տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ, Բրիտանիա են ժամանել լրագրողական վիզայով, իրականում եղել են Չինաստանի պետական անվտանգության նախարարության աշխատակիցներ:
     Պարբերականի տվյալներով՝ «լրագրողների» իրական ինքնությունը բացահայտվել է MI5-ի (բրիտանական հակահետախուզության) աշխատակիցների կողմից, որից հետո նրանք ստիպված են եղել լքել երկիրը:
     Պարբերականը հայտնում է, որ բրիտանական կառավարությունը մտադիր է վերանայել լրտեսության մասին գործող օրենսդրությունը։ Խստացնող ուղղումները կներկայացվեն խորհրդարան, որի հաջորդ նստաշրջանը կսկսվի մայիսին:

11713 | 0
Facebook