Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արենիի Սուրբ Աստվածածին վանքը՝ վերանորոգումից առաջ և հետո

02:10, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Արենիի Սուրբ Աստվածածին վանքը՝ վերանորոգումից առաջ և հետո

Արենիի Սուրբ Աստվածածին վանքը՝ վերանորոգումից առաջ և հետո:
     Հին լուսանկարների հեղինակ` Դմիտրի Երմակով, 1878թ.:

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա: Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840 թվականի երկրաշարժից։ 1967–1972 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից առաջ
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից առաջ
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից առաջ
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից առաջ
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից հետո
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից հետո
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից հետո
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգումից հետո

5423 | 0
Facebook