Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադամ Շիֆը Բաքվից պահանջել է անհապաղ վերադարձնել հայ գերիներին

14:35, հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Ադամ Շիֆը Բաքվից պահանջել է անհապաղ վերադարձնել հայ գերիներին

«Ադրբեջանը նախկինի պես հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիների, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների։ Նա նաև շարունակում է սպառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային օբյեկտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Քաղաքական գործչի խոսքով՝ առաջնահերթություն պետք է դառնա ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը:

«Ես աշխատելու եմ Կոնգրեսում իմ գործընկերների հետ, որպեսզի լուրջ պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ Արցախի վրա անօրինական հարձակման համար։ ԱՄՆ քաղաքականությունը պետք է վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի՝ պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,- նշել է Շիֆը:

11008 | 0
Facebook