Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հակառուսական պատժամիջոցների նախագիծ՝ Նավալնիի գործի հետ կապված

15:25, հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հակառուսական պատժամիջոցների նախագիծ՝ Նավալնիի գործի հետ կապված

Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ` Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ Փաստաթուղթը ներկայացրել են սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Քունսը, Բեն Քարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլենը և Ռիչարդ Դուրբինը:

«Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների դեմ, որոնք առնչություն ունեն միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել, թե արդյոք Ռուսաստանն օգտագործել է քիմիական և կենսաբանական զենք։

Բացի այդ, պատժամիջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Գերմանիային՝ հրաժարվել նախագծին աջակցելուց։

7525 | 0
Facebook