Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել սիրիացի ահաբեկչից, ով կռվել է Արցախում

22:15, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել սիրիացի ահաբեկչից, ով կռվել է Արցախում

Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել սիրիացի ահաբեկչից, ով կռվել է Արցախում:

Թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է 2500 դոլար հայերի դեմ պատերազմին մասնակցելու համար, սակայն իր խոստումը չի կատարել, տվել է միայն 1600 դոլար:

Սիրիացի ահաբեկիչն, ով Ադրբեջանում գտնվել է մեկ ամիս ու 25 օր և ունի ձեռքի ու ոտքի վիրավորում, նաև ասել է, որ երբ իրենք մոտեցել են իրանական սահմանին, իրանական զորքերն իրենց ուղղությամբ կրակ են բացել: Գրոհայինը նաև թվարկել է, թե ինչ խմբավորումներ են Արցախի դեմ պատերազմում կռվել Ադրբեջանի կողմից: «Այդ խմբավորումներ են՝ ալ-Համզա դիվիզիան, Սուլեյման Շահը, Սուլթան Մուրադը: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքացիությանը, ապա կա թուրք եղբարների հետ աշխատանքի որոշակի մեխանիզմ. նա, ով թուրքական բանակի հետ կռվում է սիրիական սահմանից դուրս, ստանում է միայն ֆինանսական փոխհատուցում: Իսկ նա, ով նահատակվում է թուրքերի հետ սիրիական հողի վրա, նրա ընտանիքն ստանում է փոխհատուցում ու քաղաքացիություն: Նույնը նաև այն դեպքում, երբ վիրավորվում է Սիրիայում՝ ինչպես «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի ժամանակ»,- պատմել է ահաբեկիչը:

Նա նաև հայտնել է, որ վարձկաններն ունեցել են 300-400 զոհ:

17142 | 0
Facebook