Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախը և դատապարտոել Ադրբեջանին ու Թուրքիային

14:30, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ.
Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախը և դատապարտոել Ադրբեջանին ու Թուրքիային

Հարավային Ավստրալիան դարձել Է Ավստրալիայի 2-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային, հաղորդում Է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
     Այս բանաձևը հաջորդում է 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին և Ավստրալիայի կառավարությանը նույնպես կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը՝ որպես հակամարտության մշտական լուծում և խուսափում հետագա ռազմական գործողությունների փորձերից։
     Խորհրդարանի պատգամավոր Թոմ Քուսթանթոնիսը առաջ է բերել պատմական առաջարկ, որում նշել է՝ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները պանթուրքիստական ազգայնականության քաղաքականություն է, որն ավելի վաղ հանգեցրել է ցեղասպանության, և այժմ սպառնում է Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»:
     Խորհրդարանը քննարկել է բանաձևի քվեարկությունը հետաձգելու հարցը, սակայն այն մերժվել է: Քննարկումները վերսկսվել են և առանց առարկությունների ավարտվել՝ հօգուտ այդ առաջարկի:
     Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը, բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են բանաձևի օգտին:

8585 | 0
Facebook