Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ զինվորականներին

22:30, երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
ԵԽ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ զինվորականներին

Եվրոխորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրոխորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։

Նրանք շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, և հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։

Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներն ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել, ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս` վստահության վերականգնման համար:
     Հայտարարությունն ամբողջությամբ` այստեղ:

6484 | 0
Facebook