Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

21:25, երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու օր

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։
     Ինչպես հայտնի է, դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:

9558 | 0
Facebook