Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է

14:30, երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ.
15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է

Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել Հրաչյայի մահվան հանգամանքների մասին. տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, շուրջ երկու օր որպես անհետ կորած որոնելուց հետո, փրկարարները տղայի դին գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված։

Հրաչյա Ներսիսյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ Երևանում։

100385 | 0
Facebook