Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

14:35, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Էստոնիայից Եվրոխորհրդարանի պատգամավոր Յաակ Մադիսոնը Խաղաղության Նոբելյան մրցանակի Է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
     Քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփի թեկնածությունն առաջադրել է այն պատճառով, որ նա վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ում ղեկավարության ժամանակ երկիրը պատերազմներ չի սկսել:
     «Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում ստորագրվել են խաղաղության մի շարք համաձայնագրեր, որոնք օգնել են ապահովել կայունություն և խաղաղություն տարածաշրջանում։ Տեսնենք, թե ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը»,- գրել է Մադիսոնը՝ Facebook-ում։

7027 | 0
Facebook