Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ հրաշքների սպասել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ-ում գիտության զարգացման հեռանկարների մասին

12:50, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
«Ուզում եմ հրաշքների սպասել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ-ում գիտության զարգացման հեռանկարների մասին

«Ես անձամբ ուզում եմ հրաշքների սպասել, բայց ոչ թե այնպիսի հրաշքների, որոնք անիրականանալի են, այլ հրաշքների, որոնք բաց ենք թողել մեր ձեռքից»,- այսօր` «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ գիտության լոկոմոտիվը պետք է լինի ՀՀ պաշտպանությունը, տնտեսության զարգացումը։ «Էս պատերազմը մեզ նույնպես ասաց՝ շրջվեք դեպի գիտություն, անվտանգության համակարգը պետք է այդ կարողություններն ավելացնի, և լոկոմոտիվը պետք է լինի այս դահլիճում նստած յուրաքանչյուր ղեկավար՝ իր մասնակցությամբ»,- ասաց Քոչարյանը։

5914 | 2
Facebook