Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մյանմայում զինվորականները հեղաշրջում են իրականացրել

11:55, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Մյանմայում զինվորականները հեղաշրջում են իրականացրել

Մյանմայի զինված ուժերն այսօր հայտարարել են երկրում 1 տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին։
     Reuters գործակալության տվյալներով՝ զինվորականները հայտարարել են, որ այդ որոշումն իրենց կողմից ընդունվել է խորհրդարանական ընտրություններում կեղծիքների պատճառով:
     Արտակարգ դրության մասին հայտարարությունը ստորագրել է փոխնախագահ Մյին Սվենը, ում զինվորականները հայտարարել են երկրի նախագահի պաշտոնակատար: Նրանք նաև հայտնել են, որ երկրում իշխանությունը կհանձնվի Մյանմայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինին:
     Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի առավոտյան ձերբակալվել են Մյանմայի նախագահ Վին Միինը և Մյանմայի իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար Սան Սու Չժին, ով զբաղեցնում էր Պետական խորհրդականի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

7963 | 0
Facebook