Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանցիները եռակի թանկ արժեքով միակողմանի մեկնում են Մոսկվա

10:20, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Հայաստանցիները եռակի թանկ արժեքով միակողմանի մեկնում են Մոսկվա

Ինչպես հայտնի է, այսօրվանից մեկ ամսով բացվում է ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ: Ասում են՝ դեպի Ռուսաստան չվերթների տոմսերը շուրջ երեք անգամ թանկացել են. ամրագրումները հիմնականում կատարվում են առանց հետդարձի. տոմսերը սպառվում են միանգամից: Երեկ արդեն Մոսկվայի տոմսը վաճառվում էր 700 դոլարով: Տեսնելով ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակներում արտագաղթի թեմայով բուռն քննարկումները, իշխանական շրջանակներում մեկը մյուսի հետևից գրառումներ են կատարում, թե մեկնողներն արտագնա աշխատողներն են, ովքեր տարվա այս եղանակին մշտապես մեկնում են խոպան:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24894 | 0
Facebook