Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լույս է տեսել «Հայ արվեստի նմուշներ Սիրիայում» պատկերազարդ գրքույկ-կատալոգը

01:10, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
Լույս է տեսել «Հայ արվեստի նմուշներ Սիրիայում» պատկերազարդ գրքույկ-կատալոգը

Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Հայ արվեստի նմուշներ Սիրիայում» պատկերազարդ գրքույկ-կատալոգը: Այն ներկայացնում է Հալեպ քաղաքում գտնվող և թանգարանի վերածված Սբ. Աստվածածին եկեղեցում պահվող եկեղեցական իրերից առավել ակնառու 77 նմուշ: Դրանց մի մասը Մեծ եղեռնից փրկված մշակութային գոհարներից է:

Գրքույկը նվիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված սիրիահայ քաջորդիներ Հարութ Բանոյանի, Հակոբ Ասթարջյանի և Մոսիկ Սեքլեմյանի անմար հիշատակին:

3306 | 0
Facebook