Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից». Համլետ Հովսեփյան

01:35, երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ.
«Ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից». Համլետ Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով կմտածեր, որ դեռևս 2800 տարի առաջ, Արարատյան թագավորությունում նման գեղեցիկ զարդեր պատրաստող ու կրող ազգն այնքան կհեռանա սեփական մշակութային արժեքներից, որ ստիպված կլինի Չինաստանից ու Թուրքիայից անորակ ու տգեղ զարդեր ներկրել ու հայկականի անվան տակ մատուցել սեփական հանրությանը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից։

Ողջ վերնիսաժով պտտվում ես՝ ոչ մի հետաքրքրություն։

Գրեթե բոլոր արծաթագործ վաճառականների մոտ նույն կրկնվող զարդերն են, որոնց մեծ մասն ատերկրից ներկրված (հիմնականում Թուրքիայից)։

Եթե իսկապես մեզ համարում ենք Արարատյան Թագավորության (Ուրարտու) արժանի հետնորդները, ուրեմն՝ պարտավոր ենք ապրեցնել այդ հզոր մշակույթը։

Յուրաքանչյուր Վան այցիցս հետո մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ համոզում, որ ուրարտացիների հետնորդներն իսկապես հայերս ենք, այլ ոչ թուրքերն ու քրդերը...»:

4196 | 0
Facebook