Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ». Ժակ Մեր

12:35, շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
«ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ». Ժակ Մեր

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE)» քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իմ գործընկերներ Էդմոն Մարուքյանի, Հովհաննես Իգիթյանի և ALDE քաղաքական խմբի անունից Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ. լուծումը պետք է լինի հնարավորինս արագ»,- հայտարարել է նա»:

5814 | 0
Facebook