Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Այս ֆիլմը դիտելն ամեն հայի համար անհրաժեշտություն է». Հայկ Մարտիրոսյան

03:05, շաբաթ, 30 հունվարի, 2021 թ.
«Այս ֆիլմը դիտելն ամեն հայի համար անհրաժեշտություն է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հինգերորդ ալիք»-ը ցուցադրում է երեք եթերաշրջանից բաղկացած իսրայելական «ՖԱՈՒԴԱ» սերիալը։
     Չգիտեմ, թե հայերեն տարբերակը որքան է արտահայտում ֆիլմի ոգին, բայց այն դիտելն ամեն հայի համար անհրաժեշտություն է։ Այս ֆիլմը դիտելուց մարդ ամոթ է ապրում, որ անարժանապատիվ հասարակության մաս է կազմում և հպարտություն, որ ինչ-որ ժամանակ մենք էլ ֆիլմի հերոսների և նրանց ներկայացրած երկրի պես ենք եղել։ Եվ նաև` հույս, որ գուցեև առաջիկայում, գուցեև` շուտով մենք դարձյալ այդպիսին կդառնանք։
     Ֆիլմը իսկական, աննահանջ, չհանձնվող, չկապիտուլացվող, թշնամուն հանգիստ չտվող, ամեն գնով, անգամ մահվան եզրին հասած ու անհուսության մեջ ընկած իրավիճակներում ձեռքերը վեր չբարձրացնող մարդկանց մասին է։ Ֆիլմը նաև նրանց երկրի մասին է, որ այնպիսին է` ինչպես իրենք։
     Առավել քան երբևէ հայ հասարակությունն ու հայկական պետության ավերակները հրեաներից ու հրեական պետությունից արժանապատվություն և անզիջումություն սովորելու և սերտելու կարիք ունեն»:

27322 | 0
Facebook