Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է #COVID_19-ի դեմ

11:50, ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է #COVID_19-ի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ստացել: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։ Նյու Յորքի քաղաքապետարանում կարծում են, որ ՄԱԿ-ի ղեկավարի մասնակցությունը պատվաստումների քարոզարշավին կնպաստի COVID-19-ի դեմ պատվաստման նկատմամբ վստահության ամրապնդմանը:

«Այսօր ինձ բախտ է վիճակվել ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Համաճարակի ժամանակ ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ, քանի դեռ անվտանգ չեն բոլորը»,-հայտարարել է Գուտերեշը։

8634 | 0
Facebook