Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Քոչարյանի հարցազրույցին

14:25, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Քոչարյանի հարցազրույցին

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են հունվարի 27-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

«Ռազմավարական դաշնակցից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի»,- այս մասին ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեջբերում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Հոդվածում նշվում է Քոչարյանի այն խոսքը, որ «հայկական բանակը 90-ականներին տարածաշրջանում ամենամարտունակն էր, և Երևանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն էր։ Հիմա այնքան ենք թուլացել, որ ցանկացած հարևան պետություն կարող է գրավել մեր երկիրը»։

Նշվում է նաև, որ Քոչարյանը սխալ է համարում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարություն չի բացահայտում բանակի կորուստների թվերը։ Դա հանրությունից թաքցնելը Ռ. Քոչարյանը համարում է ծաղրուծանակ հասարակության նկատմամբ։ «Մեր կորուստների մասին բոլորից լավ գիտեն Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանց վաղուց է դա հայտնի։ Ինձ համար անհասկանալի է իշխանությունների մոտիվացիան»,- մեջբերել են նրա խոսքը։

Մեկ այլ լրատվամիջոց փոխանցել է Քոչարյանի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտարարությունը․ «Մասնակցելու ենք և կրելու»,- ընդգծվել է Քոչարյանի խոսքը։

34518 | 5
Facebook