Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 30 000 ամերիկացի դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից

13:30, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
Ավելի քան 30 000 ամերիկացի դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից ավելի քան 30 000 մարդ է դուրս եկել` հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո, հաղորդում է Hill պարբերականը։

Նշվում է, որ ավելի քան 30 000 ընտրող, որոնք Հանրապետական կուսակցության գրանցված անդամներ են եղել, դուրս են եկել կուսակցությունից միայն որոշ նահանգներում, որոնք հայտնում են ընտրողների գրանցման և կուսակցական պատկանելության փոփոխության մասին տվյալները:

Հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, Վաշինգթոնում Թրամփի հանրահավաքից հետո ներխուժել էին Կապիտոլիում:

6896 | 0
Facebook