Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք

21:35, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Արցախում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 747,3 հա տարածք, 233,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազար 854 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

3552 | 0
Facebook