Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

21:15, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Պուտինը կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Ղարաբաղին

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
     «Միջազգային հանրության և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանությանն ու վերականգնմանը»,- ասել Է Պուտինը։
     Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
     «Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»:

5453 | 0
Facebook