Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանի ԱԳՆ-ի շնորհավորանքը Բաքվում նշանակում է մի բան». Վահագն Ավագյան

20:20, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Իրանի ԱԳՆ-ի շնորհավորանքը Բաքվում նշանակում է մի բան». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի ԱԳՆ-ի շնորհավորանքը Բաքվում նշանակում է մի բան. Հայ ժողովրդի շահերը տարածաշրջանում ներկայացնող սուբյեկտ գոյություն չունի և Իրանը չի անհանգստանում հնարավոր կորստով։ Ավելի պարզ ասած, երբ մարդիկ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ և լսում են, թե ինչպես է նա պաշտպանում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, ապա փորձում են գտնել իրենց շահերը այդ երեք երկրներից որևէ մեկի շահերի հետ համադրմամբ։
     Եթե այս ռուսական դրածոն մի քանի ամիս էլ զբաղեցնի հայ ժողովրդին ներկայացնողի աթոռը, ապա չի բացառվում, որ Հայաստանը առանց մեկ կրակոցի ջնջվի աշխարհի քարտեզից՝ բաժանվելով 3-4 մասերի։
     Սա կատակ չէ, սա չափազանցություն չէ...»:

4303 | 0
Facebook