Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից». խոսնակ

18:45, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից». խոսնակ

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
     Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասել է, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ:

2458 | 0
Facebook