Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սխալ էր հայտարարելը, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել». Ալեն Սիմոնյան

15:45, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Սխալ էր հայտարարելը, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե ինչու ԱԳՆ-ը միայն երեկ հայտարարեց, որ Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են վարչապետի և այլոց դիվանագիտական անձնագրերը, ասաց. «Երեկ ճիշտ համարեց, երեկ հայտարարեց, իսկ ինչի՞ պիտի հայտարարեին: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել:

Ըստ Սիմոնյանի դա պետք է հայտարարվեր քրեական գործի շրջանակներում:

«Ի սկզբանե պետք չէր որևէ բան հայտարարել, որովհետև շատ անձնական և ոչ կարևոր բան ա, ըստ իս, այդ ժամանակահատվածի համար... Ուղղակի ասվել է, թե ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացվել են նման բաներ»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:

5147 | 1
Facebook