Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել Բայդենին

16:20, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել Բայդենին

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, նա այն տեղադրել է Instagram-ում։ 1 օրում հրապարակումը հավաքել է մոտ 5 00 000 հավանում և ավելի քան 4 000 մեկնաբանություն։
     Դերասանը, որ վաղուց զբաղվում է բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին կոչ է արել դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը հետ քաշել «անդունդի եզրից»:
     «Դուք կարող եք այնպես անել, որ ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի մաքուր էներգիա։ Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները և զուգահեռաբար կվերացնի տնտեսական ու ռասայական անհավասարությունը»,- վստահ է դի Կապրիոն։
     Նա նաև հավանություն է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը:

9879 | 0
Facebook