Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վազգեն Մանուկյանը թող փորձի». Ալեն Սիմոնյան

14:55, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Վազգեն Մանուկյանը թող փորձի». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի սահմանադրական ճանապարհով վարչապետին հեռացնել չկարողնալու դեպքում պետք է ապստամբել, պատասխանեց՝ թող փորձի:

Դիտարկմանը, թե ներկա իշխանությունից է սովորել Վազգեն Մանուկյանը, երբ հայտարարում է, որ կապստամբեն, կառավարական շենքեր կգրավեն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.

«Երբ որ Վազգեն Մանուկյանն այս շենքը գրավում էր, ես 16 տարեկան էի, ուստի ինքը դժվար թե ինձնից բան սովորած լինի, սովորած լինելու դեպքում էլ, կարծում եմ, միայն լավը պետք է սովորած լինի»:

4870 | 2
Facebook