Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մովսես Հակոբյանն իր պատասխանը ստացել է և լռել է». Ալեն Սիմոնյան

14:30, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Մովսես Հակոբյանն իր պատասխանը ստացել է և լռել է». Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ էր անում ԼՂ շտաբում և արդյոք եղե՞լ է բունկերում՝ ինչպես Մովսես Հակոբյանն է հայտարարել, ասաց. «Մովսես Հակոբյանն իր պատասխանը ստացել է և կարծես թե լռել է դրանից հետո, որը ես ճիշտ եմ համարում»:

Սիմոնյանը միաժամանակ նշեց, որ դա շատ ծեծված թեմա է և խորհուրդ տվեց խոսել արդիական թեմաներից:

8387 | 1
Facebook