Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի բանակում կանանց կթույլատրեն ներկել շուրթերն ու եղունգները

01:30, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
ԱՄՆ-ի բանակում կանանց կթույլատրեն ներկել շուրթերն ու եղունգները

Ամերիկյան բանակում ծառայող կանանց կթույլատրեն հարդարել մազերը, շատ կարճ սանրվածքներ անել, ականջօղեր կրել, ինչպես նաև ներկել շուրթերն ու եղունգները: Այս մասին գրում է The Hill-ը։
     Փոփոխությունները կկատարվեն ծառայողների արտաքին տեսքի պահանջների մեջ՝ հատուկ հանձնաժողովների հանձնարարականների հիման վրա։
     «Սա այն միջոցներից մեկն է, որով մենք աշխատում ենք բարելավել մեր զինվորների կյանքը` մարդկանց առաջին տեղում դնելով, հասկանալով նրանց խնդիրներն՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկելով»,- ասել է գեներալ-լեյտենանտ Գարի Բրիթոն:

Նրա խոսքով՝ բանակի քաղաքականությունը պետք է աջակցի ներառականությանն ու հավասարությանը։

7836 | 0
Facebook