Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»․ Զարիֆ

13:25, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»․ Զարիֆ

«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին իրանական լրատվամիջոցին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նա նշել է, որ Բաքվում և Մոսկվայում հանդիպումների ժամանակ քննարկվել է բազմակողմանի համագործակցության հարցեր՝ հատկապես Մոսկվայում հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։ «Կարծում եմ, տարածաշրջանային համագորցակությունը զարգացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Այս համագործակցությունը կարող է տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն»,-ասել է Զարիֆը։

Երևանում Զարիֆը հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի հետ։

Տեսանյութը՝ այստեղ:

4116 | 0
Facebook