Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, Բայդենը կխուսափի ցեղասպանության ճանաչումից». Սուրեն Սարգսյան

17:25, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
«Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, Բայդենը կխուսափի ցեղասպանության ճանաչումից». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կճանաչի՞ արդյոք Բայդենը ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը՝
     միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:
     1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:
     2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհատ է:
     3. Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:
     4. Հայ համայնքին տարիներ առաջ խոստում տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:
     5. Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:
     6. Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը՝ ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:
     7. Բայդենի կոնգրեսանան ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:
     8. Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:
     9. Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:
     Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը;
     1. Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:
     2. Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը»՝ մինչ ապրիլի 24-ը:
     3. Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:
     4. Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:
     5. Դեսպանին չփոխի գոնե այս պատաախանատու փուլում:
     Հարց կառաջանա: Ինչու՞ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա»:

3493 | 1
Facebook