Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էնթոնի Բլինքենն ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է

12:40, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Էնթոնի Բլինքենն ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել երկրի պետքարտուղարի պաշտոնում Նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրած՝ Էնթոնի Բլինքենի թեկնածությանը:
     Բլինքենի օգտին քվեարկել է 78 սենատոր, դեմ՝ 22-ը։ Բլինքենը երդվել է և դարձել ամերիկյան դիվանագիտության նոր ղեկավարը։
     58-ամյա պետքարտուղարի առջև այժմ դրվելու են ազգային անվտանգության հարցերով մի շարք առաջնահերթ հարցեր, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները ճշտելու խնդիրը:

Բլինքենը խոստացել է վերականգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարի դերը:

6278 | 0
Facebook