Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից

12:05, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Մանրամասներ՝ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ. «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»»:

4117 | 0
Facebook