Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#YouTube-ը երկարացրել Է Թրամփի օգտահաշվի արգելափակումը

11:55, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
#YouTube-ը երկարացրել Է Թրամփի օգտահաշվի արգելափակումը

YouTube վիդեոհոսթինգը անորոշ ժամանակով երկարացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը, հաղորդում է Politico պարբերականը:
     Հունվարի 13-ին Թրամփի օգտահաշիվը արգելափակվել էր 1 շաբաթով։ Այն ժամանակ վիդեոհոսթինգը հայտարարել էր, որ Թրամփի վերջին տեսանյութը «բռնություն է հրահրել» և այն հեռացվել է։ Այնուհետև արգելքը երկարաձգվել էր ևս 1 շաբաթով։
     YouTube-ում օգտահաշվի ժամանակավոր արգելափակումը նշանակում է, որ նախկինում ներբեռնված տեսանյութերը հասանելի կլինեն, սակայն նա չի կարողանա հրապարակել նորերը:
     Բացի Թրամփից, վիդեոհոսթինգը արգելափակել է նաև նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիի օգտահաշիվը, որի միջոցով հնարավոր էր գումար վաստակել։
     Facebook-ն, Instagram-ը, Twitch-ը և Twitter-ը հունվարի 6-ին Վաշինգթոնում անկարգությունների մասին հայտարարությունների պատճառով արգելափակել են Թրամփի օգտահաշիվները տարբեր ժամկետներով:

5568 | 0
Facebook