Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցը

00:50, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Կայացել է Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցը

Հունվարի 26-ին կայացել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Բայդենին՝ ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերը պահպանելու մասին: Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը: Վերանայվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, համագործակցության հնարավորությունները,

կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը:
     Կողմերը պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը:

5528 | 0
Facebook