Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»»․ Արմեն Աշոտյան

20:35, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
«Հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։
     Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
     Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!
     Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։
     Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։
     Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալը։
     Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։
     Մենք պետք է իմանանք, արդյո՞ք թուրքերը չոքել են նաեւ մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։
     Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»։

14220 | 2
Facebook