Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Երևան կժամանի ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը

19:30, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Այսօր Երևան կժամանի ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Բաքու կատարած այցի ընթացքում Զարիֆը հայտարարել էր, որ Իրանն ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու կապացությամբ:

1983 | 0
Facebook